ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է դաշնային գործակալություններին չեղարկել մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախկին նախագահ Ջո Բայդենի, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ գաղտնի տեղեկություններին հասանելիությունը։
«Ես որոշել եմ, որ այլևս չի բխում ազգային շահերից, որպեսզի ստորև նշված անձինք հասանելի լինեն գաղտնի տեղեկատվությանը», – ասել է Թրամփը, գրում է CNN-ը: