քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը, կարծում եմ, սխալ թույլ տվեց՝ Վարդան Ղուկասյանին անվանելով ՔՊ-ի կողմից արհեստականորեն ուռցվող «ընդդիմադիր»: Նա չունեցավ այնքան քաղաքական նյուխ, որ հասկանար իր շուրջը տեղի ունեցող ու նաև անմիջականորեն իր հետ կապված այս ընտրական ֆարսը, որ կոչվում է «Գյումրու ավագանու ընտրություններ»: Այսօր՝ ընտրություններից մեկ օր առաջ, նա ՔՊ-ի լարած թակարդի մեջ հայտնվեց: Փորձենք հասկանալ, թե ինչպես դա տեղի ունեցավ:
Եվ ուրեմն, առաջին քայլով «մեր Սարիկը» հայտարարում է, որ իր հակառակորդը Վարդան Ղուկասյանն է: Վարդան Ղուկասյանը, բնականաբար, «շոյվում» է դրանից, բայց, ահա՝ «յաման ընդդիմադիրներ» «Եվրատաշիկը» դրանից վատ են զգում իրեն, այսպես ասած՝ «նեղվում» է: Առաջինը «Եվրատաշիկի» բրիտանական գործակալ Արման Բաբաջանյանն է հայտնում իր դժգոհությունը, թե ողբամ էն իշխանությանը, որի հակառակորդը «Վարդանիկն» է: Մեր Մարտունը ժանրի կանոններով սկզբում լռեց, ապա «շեշտակի» հարված ուղղեց, ուշադրություն, ոչ թե մեր Սարիկին՝ նման հայտարարություն անելու համար, այլ Վարդան Ղուկասյանին, որը մեր Սարիկի հակառակորդներից է: Կարծում եմ այստեղ ճիշտ կլինի մեջբերել Նիկոլ Փաշինյանի «Կապկազ» (առավել հայտնի է «Գյումրվա տրնգի» վերնագրով) թատերգությունից մի հատված, որպեսզի լավ պատկերացնենք այն իրավիճակը, որում կատարվում էր այս ամենը: Եվ այսպես.
ՆԻԿՈԼ
Ընկերնե՛ր,
Էս ես եմ սարքե ձեզ համար:
Աջողել եմ կամ շատ, կամ քիչ:
Ոչի՛նչ…
Բավական է ինչքա՛ն ձեզ խաղան
Թասիբ,
Նամուս,
Ընտրություն
Էդպիսի խոսքեր ճռճռան,
Էդպիսի շորեր մե թավուր,
Ձեր պա՞պն է տեսե երազում…
Եվ այստեղ միլիցեքը լցվում են Գյումրի: Խուզարկություններ, ձերբակալություններ, կոռուպցիա, ընտրակաշառք, կալանք, դատ, դատաստան… Նկատենք, որ Վարդան Ղուկասյանն, իհարկե, դատապարտեց իշխանությունների այդ վարքագիծը, բայց չհայտարարեց, որ իշխանություններն այդկերպ «ուռցնում են» Մարտուն Գրիգորյանին: Ղուկասյանը վարպետորեն պահեց պաուզան՝ չցանկանալով փոշիացնել ընդդիմության հանդեպ հանրության հավատը: Այլ խոսքով՝ Վարդան Ղուկասյանը տեղի ունեցածին բացատրություն տալու պատիվը թողեց Մարտուն Գրիգարյանին, որ, ինչպես վերևում ասացինք, «սալյուտը նեսը զարգեց», հարվածելով ոչ թե իշխանության, այլ ընդդիմության թեկնածուին:
ՆԻԿՈԼ.
Ընկերներ,
Հիմի, դե, էս շենքում-պետական
Թառռոն է, գյումրեցու սովեստ,
— Ո՞նց եղավ բա էդ.
Էս բոլորը ո՞նց եղավ աբա:
Հենց է՛ս է, որ շանց պիտի տանք.
Բա՞:
Թող նայե հիմի ով կուզե.
Թող նայեն թե մարդ, թե կին:
Բավական է էստեղ ձեզ հուզեն
Միմոսով, քինով, անհայտ տիկինով,
Ծծերով տկլոր մի էգի:
Հասկացա՞ք:
Ձեզ համար հիմի
Մեյմունի պես էստեղ կխաղան —
«Եվրատաշիկ»,
Մարտուն,
Ռուբո,
Ֆայտոնչի Ծյոմիգ…
Ու ոչ թե
Անտիգոնե,
Նամուս,
Օթելլո,
Այլ էշի տրնգի՝
Ում կուզես,
Ոնց կուզես՝
Քլնգի…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9846611a8421831a523f489b789c3659
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»