Բաքուն կրկին հաղորդում է, թե ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-ից մինչև 22:30-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի և Վերին Շորժայի դիրքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ «ադրբեջանական կողմը պատասխան միջոցներ է ձեռարկել»։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը ինչպես նախորդ օրերին, այսօր ևս հերքել է Բաքվի հաղորդումը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։