Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել սահմանին էսկալացիայից:

Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան վերահսկում է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

«Մենք վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկելլարվածությունը թուլացնելու համար և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը», – ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ արդեն մի քանի շաբաթ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում սահմանին, իբր, կրակոցների մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *