Ռուսաստանն ակնկալում է, որ մինչև 2025 թվականի մայիս կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հարավում ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։

«Մեր երկրների միջև տնտեսական օրակարգի առաջմղումը Սյունիքում գնալով կարևորվում է ԵԱՏՄ ձևաչափում՝ կապված հայկական այս տարածաշրջանին սահմանակից Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի վերջին վավերացման հետ, և այս ասպեկտը պետք է հաշվի առնել: Այս ամենը կդառնա հուսալի ապահովագրություն Սյունիքի մարզի դինամիկ, խաղաղ, անվտանգ զարգացման համար»,- հավելել է Զախարովան։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *