Ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մասնավորապես արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատվածներում.
Պուշկինի փողոցի հ. 50 հասցեին հարակից ճանապարհահատվածում,
Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ»,- ասվում է հաղորդագրության մեջ: