Դատարան է ուղարկվել Ջրային կոմիտեի նախկին նախագահ, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանի գործը, հայտնում է «Լուրեր»-ը։
Նա մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման համար:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը իր բարեկամներին կեղծ աճուրդներով օտարել է մանկապարտեզների հողատարածքներ, դրանց վրա կառուցել առանձնատուն, շինություններ:
Գործով մեղադրյալ է գործարքների մասնակից ևս երեք անձ: