Թուրքական Անթալիա քաղաքում մեկնարկել է Դիվանագիտական ֆորումը, որին մասնակցելու նպատակով Անթալիա են ժամանել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօրվա հանդիպումների մասին առայժմ տեղեկություն չի տրամադրել: Պարզ չէ՝ արդյոք նախատեսվում է արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպում Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների հետ:

Այդ պահին հայտնի է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանականերում Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն արդեն իսկ հանդիպել է թուրք պաշտոնակցի հետ: X-ի իր էջում Կոստանյանը գրել է, որ կարևոր քննարկում է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Այշե Էքինջիի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *