Վրաստանը պատրաստ է նպաստելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և կարող է հարթակ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար:
Այս մասին ասել է երկրի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
«Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը, խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի ապահովվի տարածաշրջանում կայուն խաղաղություն: Թբիլիսին պատրաստ է աջակցելու երկու հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը»- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։
Նա կրկնել է, որ վրացական կողմը միշտ պատրաստ է միջնորդ լինել այդ գործընթացում: