49b976c9 4fae 4cdd 6faf 08dd798d11e7 w1023 r1 s

Ադրբեջանական զինուժի՝ գրեթե մեկ ամիս շարունակվող կրակոցներից այս գիշեր վնասվել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տունը:

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունից բացի նաև լուսանկարներ է հրապարակել, հայտնել՝ կրակոցները հնչել են ժամը 22:20-ի սահմաններում, տուժածներ չկան:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը, որ այս շաբաթներին հաճախ է պնդում, թե ադրբեջանական կրակոցները վտանգավոր չեն և ուղղված չեն Հայաստանի տարածքին, Բաքվից պարզաբանում է ակնկալում. – «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»։

Ադրբեջանից դեռ արձագանք չկա, նույն առաջարկը Երևանն արել էր նաև երկու շաբաթ առաջ, երբ ադրբեջանական կրակոցներից Խնածախում տուն էր վնասվել:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *