vrastani naxagahy storagrel e n320775 1

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։

Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն լրագրողներին հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նա  ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն ու բարեկամն է, ուստի, շատ կարևոր է, որ Վրաստանի վեցերորդ նախագահի առաջին այցը տեղի է ունենում հենց Ադրբեջան։

«Կքննարկվեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությունը, երկրների միջև կարևոր տնտեսական նախագծերը, հատկապես կցանկանայի ընդգծել վերականգնվող էներգիայի հարցերը և մեր երկրների միջև իրականացվող մի շարք մեգանախագծեր»,- նշել է վրացի դիվանագետը։

Կավելաշվիլիի այցն Ադրբեջան ավարտվելու է ապրիլի 16-ին։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *