Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ընդգծել, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն ամրապնդել իրենց համագործակցությունը հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խաղաղության ջանքերին: Էրդողանը Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը համարել է հուսադրող: Նա նշել է, որ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության հիմնական ճարտարապետ և ընդգծել, որ Թուրքիան զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: