articulos 984444

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Կրեմլն ուշադրություն է դարձնում ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Քայա Կալլասի կոշտ հռետորաբանությանը։

«Մենք ուշադրություն ենք դարձնում նրա չափազանց կոշտ հայտարարություններին: Մենք դրանք ճիշտ չենք համարում»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Ավելի վաղ Կալլասը ԵՄ անդամներից և թեկնածու երկրներից պահանջել էր չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին՝ սպառնալով այդ պահանջը խախտելու «հետևանքներով»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *