1b4bd38d 6f64 46ff d942 08dd798c326b w1023 r1 s

11:30

Վարդան Ղուկասյանը 18 կողմ ձայնով ընտրվեց Գյումրիի քաղաքապետ:

10:31

Կոմկուսը Վարդան Ղուկասյանի թեկնածությունը առաջադրեց:

«Մայր Հայաստան»-ը, ինչպես նաև «Իմ հզոր հայանք»-ը թեկնածու չառաջադրեցին: Նրանք վերահաստատեցին, որ քվեարկելու են Ղուկասյանի օգտին:

«Մեր քաղաքը» խմբակցությունն էլ հայտարարեց, որ քվեարկելու են ընդդիմության միասնական թեկնածուի օգտին:

09:42

Գյումրիում այսօր ավագանու առաջին նիստն է, որի ընթացքում պետք է քաղաքապետ ընտրվի: Քիչ առաջ քաղաքապետարան ժամանեց ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը: Հենց նա է քաղաքապետի հավանական թեկնածուն:

Գյումրիի ընտրությունների արդյունքներով ամենաշատ՝ 14 մանդատ «Քաղաքացիական պայմանագիրն» է ստացել, բայց քաղաքապետ ընտրելու համար այդ քվեները բավարար չեն, առնվազն 17 ձայն է պետք: Ավագանի անցած մյուս ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ կաջակցեն նախկին քաղաքապետ Ղուկասյանի ընտրությանը:

Հարցին, թե կադրային ջարդ անելո՞ւ է, Վարդան Ղուկասյանը պատասխանեց՝ ոչ:

Առաջին նիստը հենց նա է վարում՝ որպես ամենատարեց անդամ։

9b99d0a5 7145 412e 70b7 08dd798d11e7 w650 r1 s

«Քաղաքացիական պայմանագիրը», սակայն, չի պատրաստվում մասնակցել այս նիստին: Նիստը նախատեսված է ժամը 10:00-ին: Հենց այդ ժամանակ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում քաղաքի կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է, և անհրաժեշտ են նոր ընտրություններ:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու», – նշել է նա:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *