01000000 c0a8 0242 a776 08dccb71d0de w1023 r1 s

Սահմանազատման շարունակականության հետ կապված հայկական կողմն առաջարկներ է ուղարկել Բաքվին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր առաջարկությունը գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին, սպասում ենք պատասխանի», – նշեց Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, թե սահմանազատման գործընթացը փակուղի չի մտել:

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ առաջարկներ են ուղարկվել Բաքվին, վարչապետը պատասխանեց. «Առաջարկները հետևյալի մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակել սահմանազատումը: Ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավ որ հատվածում իրականացնենք: Մենք մեր պատկերացնումներն ունենք, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:

Այլ մանրամասներ Փաշինյանն այս փուլում, երբ Ադրբեջանի արձագանքին են սպասում, պատեհ չհամարեց հայտնել:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *