e344b4be 86ad 441f 4280 08dd798bfeb7 w1023 r1 s

Մոսկվան Հայաստանին է արտահանձնել նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանին: Հայաստանի գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ռուսաստանցի իրավապահները բավարարել են իրենց միջնորդությունը՝ Ասիլյանին արտահանձնելու վերաբերյալ:

Նա մեղադրվում է կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության հոդվածով: Թե մասնավորապես ինչ արարքների մասին է խոսքը, իրավապահները չեն մանրամասնում:

Դեռ 2023-ին ակտիվ ՔՊ-ական Ասիլյանն աչքի էր ընկնում արցախցիների հասցեին կոշտ գրառումներով, հորդորում իշխանություններին քննադատող արցախցիներին զրկել օգնությունից:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *