327fa89f 8776 4291 d97e

Ադրբեջանում հեղեղների հետևանքով զոհ և վիրավորներ կան, հաղորդում են այդ երկրի պաշտոնական լրատվամիջոցները:

Ըստ APA գործակալության`Աղսուի շրջանի Կալվա գյուղում ուժգին տարափի հետևանքով էքսկավատոր է շրջվել, մեկ մարդ մահացել է, երեքը ՝ վիրավորվել։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ հեղեղվել են տարածքներ Բաքվում, Գյանջայում: Մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բաքվում, քաղաքացիների տարհանման միջոցառումներ են իրականացվում:
Մի շարք ճանապարհներ, կամուրջներ, մեքենաներ ջրի տակ են հայտնվել:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *