Capture 1

Գյումրին խոսեց՝ հաղթեց սոցիալական արդարության գաղափարը։

Սոցիալիստական շարժման անունից ողջունում ենք Գյումրու քաղաքապետի ընտրություններում Կոմունիստական կուսակցության թեկնածուի հաղթանակը։ Այս արդյունքը պարզ և հստակ մեսիջ է ողջ երկրին․ ժողովուրդը հոգնել է անարդարությունից, ստից և քայքայիչ խոստումներից։ Գյումրին, որպես աշխատավոր ժողովրդի քաղաք, կրկին բարձրացրեց իր ձայնը հանուն սոցիալական հավասարության, արժանապատվության և իրական փոփոխությունների։

Այս հաղթանակը միայն քաղաքական ուժի հաղթանակ չէ՝ սա գաղափարի հաղթանակ է։ Դա մեր տատերի ու պապերի արժանապատիվ անցյալի շարունակությունն է, ապագայի նկատմամբ վստահության խոստովանություն։ Մենք՝ Սոցիալիստական շարժման երիտասարդական թևը, պատրաստ ենք համագործակցել նոր քաղաքային ղեկավարության հետ՝ ի նպաստ Գյումրու վերածննդի, աշխատավոր երիտասարդության հնարավորությունների ընդլայնման և հանրային բարիքների վերահաստատման։

Այսօր Գյումրին է հաղթել։ Վաղը՝ ամբողջ Հայաստանը։

Արթուր Գիշյան Սոցիալիստական շարժման երիտասարդական թևի ղեկավար

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *