maxresdefault 44

Խոսել այսօրվա Հայաստանի քաղաքական կյանքի մասին, թերևս, ամենաանշնորհակալ գործն է։ Փաստ է մնում այն իրողությունը, որ ժողովուրդը բաժանվել է սևերի և սպիտակների, սակայն սա դեռ ամենավատը չէ։ Սոցցանցերի հայկական տիրույթը լի է գաղջությամբ ու դրա հեղինակը ոչ թե մարդիկ են, այլ այն թյուր գաղափարները, որոնք պառակտում են մեզ։ Եթե չես պաշտպանում Փաշինյանին, ուրեմն պիցայակեր ես, եթե չես պաշտպանում Քոչարյանին ու Սարգսյանին, ուրեմն զոմբի ես ու, հավատացած եղեք, գրեթե անհնարին է տեղ հասցնել այն միտքը, որ ոչմիբանական ես, պարզապես սթափ ես, գիտակից։

Վատագույնն այստեղ նրանում է կայանում, որ այս պառակտումը հանգեցրել է լուռ «քաղաքացիական պատերազմի»։ Այո՛, ոչ ոք ոչ մեկի չի ծեծում, չի սպանում, չի բռնանում, սակայն բոլորը բոլորին ատում են, լցված են թշնամանքով ու խոսում են այնպես, կարծես ինչ-որ բանում մեղավոր կամ պարտք ես։

Երբեմն փորձում ես լավատես լինել, տեսնել դրական փոփոխություններ, դառնալ հայրենանվեր գործի մի մաս, բայց երբ այդ մի պահն անցում է, վերադառնում ես նույն կետին, նույն սև ու դժգույն կետին։

Սրա լուծումը մեկն է․ գաղափարական առողջացում։ Միակ բանը, որը հազարավոր մարդկանց կարող է կապել, համախմբել ու արդյունք տալ՝ գաղափարն է՝ ճիշտ ու գիտակցված ընտրությամբ արված։

Հիմա մենք նման ենք նոր ծաղկած վարդի, որին մոլախոտերը փորձում են խեղդել, ոչնչացնել, «ոտնակոխ անել», բայց այդ ծաղկի՝ մեր, փրկությունը ևս մեր ձեռքում է։ Բնության օրենքն է՝ կեր, թե չէ քեզ կուտեն։ Համամիտեմ, կոպիտ է հնչում, բայց ժամանակներն էլ «փափուկ չեն»։

Նատալի Մկրտչյան լրագրող, narod.am կայքի խմբագիր

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *