1146ac56 fb16 4946 eaa2 08dd6560d7b8 w1023 r1 s

«Հայաստան-Ադրբեջան նոր սրացում, նոր պատերազմ չի լինելու: Լինելու է խաղաղություն»,- խորհրդարանում 2024 թվականի կառավարության ծրագրի եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմաների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի անթույլատրելիությունը: Դա, ըստ Փաշինյանի, արվել է ոչ միայն քաղաքական, այլև իրավական մակարդակում, քանի որ երկու երկրների միջև պետական սահմանի սահամանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգն այլևս երկու երկրներում բարձրագույն իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է:

Կողմերը, այդ փաստաթղթում Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունելով իբրև սահմանազատման բազային սկզբունք, ըստ վարչապետի, այդ հռչակագիրը, ըստ էության, դարձրել են հարաբերությունների կարգավորման հիմք:

Հռչակագրում խորհրդային հանրապետությունների սահմանների անխախտելիությունը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն ու ուժի և ուժի սպառանալիքի չկիրառման սկզբունքներն են բազային. Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանի կառավարությունը չի անելու գործողություններ, որոնք հակասում են այս տրամաբանությանը: Նա կոչ արեց նույնն անել Ադրբեջանին:

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր՝ Ադրբեջանին առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել: Խաղաղության համաձայնագրի տեքստը կողմերը համաձայնեցրել են մեկ ամիս առաջ: Այսօր ևս վերահաստատեց այդ առաջարկը:

«{Խաղաղության պայմանագրի} տեքստը համաձայնեցված է, մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին: Եվ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան- Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին», – հավելեց նա:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *