01000000 0aff 0242 79ae 08db69b9f789 w1023 r1 s

Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժն այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ է արձակել:

«Ավելի շատ են կրակել», – «Ազատությանը» փոխանցեց գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ շուտով մեկ ամիս կլինի, ինչ ադրբեջանցիները գիշերը 10:30-ից սկսած մինչև լուսաբաց կրակում են:

«Բոլորն էլ գիտեն, բայց ի՞նչ եք անում, ոչ մի բան: Էն վերևից հարցրեք՝ մեզանից ի՞նչ են ուզում էդ ժողովուրդը: Բա անհանգստանում ենք : Մենք ջհանդամ, բա երեխանե՞րը ինչ անեն, բայց ո՞վ է մտածում Խնածախի գյուղացոց մասին: Երեխաները արդեն չեն քնում, ասում են՝ կրակոցների ժամն է, տեսնանք կրակում են, նոր գնանք պառկենք: Այ էդպես ենք ապրում: Վերևներում պետք է մտածեն , թող կրակը դադարեցնեն, մենք մեր գյուղում ապրենք, էդ ենք ուզում, մի խաղաղություն ենք ուզում», – ասաց Խնածախի բնակիչը:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *