01000000 c0a8 0242 8c0f 08dbf7188e2a w1023 r1 s

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և հայ – թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում և «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական կողմը։

ՌԴ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ, ռուսական կողմը հաստատել է՝ պատրաստ է շարունակել «նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելուն, քանի որ հայ – թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *