Այսօր Հայաստանի տնտեսությունը բախվում է լուրջ խնդիրների, որոնք շղթայաբար անդրադառնում են հասարակության լայն շերտերի վրա։ Սոցիալիստական շարժումը մտահոգությամբ է հետևում այն խորացող ճեղքերին, որոնք առաջանում են պետական անարդյունավետ քաղաքականության և սոցիալական անարդարության արդյունքում։

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ տասնյակ հազարավոր ընտանիքներ ստիպված են միգրացիայի, երիտասարդությունը՝ աշխատանքի համար հեռանում է հայրենիքից, իսկ բիզնես միջավայրը օր օրի դառնում է մոնոպոլիաների խաղահրապարակ։ Փոքր և միջին արտադրողները գրեթե ոչ մի աջակցություն չեն ստանում, իսկ գյուղատնտեսությունը վերածվում է քայքայվող սեկտորի։

Տնտեսական աճի մասին պաշտոնական թվերը որևէ առնչություն չունեն ժողովրդի կյանքի իրական որակի հետ։ Երբ գներն աճում են ամեն ամիս, երբ աշխատավարձերը չեն համապատասխանում նվազագույն կենսապահովման պայմաններին, մենք իրավունք ունենք ասելու՝ այս տնտեսական համակարգը պետք է փոխվի։

Մեր ճանապարհը՝ սոցիալիստական արդարության ճանապարհն է, որտեղ պետությունը ոչ թե ծառայում է օլիգարխիկ շահերին, այլ կանգնում է աշխատավոր մարդու, գյուղացու, ուսուցչի, բժիշկի, երիտասարդի կողքին։

Ժամանակն է, որ մենք՝ երիտասարդները, պահանջենք համակարգային փոփոխություններ՝ ի շահ մեր ժողովրդի, ոչ թե միայն ընտրյալների։

Արթուր Գիշյան
Սոցիալիստական շարժման երիտասարդական թևի ղեկավար
«Հայոց բանակի կողքին» ՀԿ նախագահ

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *