
Հատված Սուրբ Հարության տոնին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզից:
Առանց Հարության՝ երկրավորկյանքըդատապարտված էվերածվելու մի մրցասպարեզի, ուրմրցանակ են դառնում փչացողնյութը, խամրող գեղեցկությունը, ջլատվող ուժը ևփոշիացողիշխանությունը։
Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։
Առանց Հարության՝ չկա՛նսահմաններ ու չկա՛նուղենիշեր, չկա՛ննպատակներ ու չկա՛ն միջոցներ և, վերջապես, չկա՛ կյանք, այլ կա միայնու միայն սրընթաց ու աննպատակ միվազք դեպի գերեզման։