Նիկոլ Փաշինյանը որոշեց՝ ինչպես և ում է նշանակելու Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար ու թեկնածուԳյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կայանալու են նախնական ընտրություններ։ Այս մասին քիչ առաջ տեսանյութով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչպես են ընտրելու Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որն ամենայն հավանականությամբ կդառնա թեկնածու։ «Սիրելի քաղաքացիներ, բոլորն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարելու առանց վարչապետի միջամտության։ Եվ այդ միջամտությունը կլինի հետևյալը՝ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/11/26/1456549/