Հռոմի Պապի մահը ինչ-որ չափով «տրագեդիա է» ողջ քրիստոնյա աշխարհի համար, բայց ամենատրագիկականն այն է, որ վերջինս լինելով քրիստոնյաների առաջնոդրդ, Վատիկանի կարևորագույն դեմքերից, այդպես էլ չդատապարտեց արցախահայերի բռնի տեղահանումը, ադրբեջանցիների կողմից հայկական եկեղեցիների ոչնչացումը, հայերի ցեղասպանումը 21-րդ դարում։
Չգիտենք էլ՝ հաջորդ Հռոմի Պապը՝ տեսնելով նախորդի վարած քաղաքականությունը, որն առաջնորդվում էր միայն կոչերով ու հայտարարություններով՝ Հայաստանին ու Ադրբեջանին դնելով նույն սանդղակի վրա, ինքնին երկուսին դարձնելով ագրեսոր, ինչ գործելակերպ կորդեգրի ու ինչի կհանգեցնի դա։
Թերևս, կրկին գալիս ենք նույն մտքին, իհարկե, ցավում ենք Հռոմի Պապի կորուստը, որն անխոս հիացել է Հայաստանով, այստեղ այցից հետո կիսվել իր ուրախությամբ, բայց էմոցիաներից զատ կա իրական կյանքը․ ցավոտ, դաժան ու բարդ։ Պետք է համախմբվել հայ եկեղեցու շուրջ, անտարակույս, զերծ մնալով քաղաքական նպատակներից։
Ազգային պայքարը համեմելով քաղաքականությամբ՝ մենք հասել ենք այսօրվան, ու մեզ վրա հույս դնելու փոխարեն ապավինել ենք այլոց կոչերին, որոնք քառօրյա ու 44-օրյա պատերազմներնն ապացուցել են, անիմաստ են, ձևական․․․
Նատալի Մկրտչյան լրագրող, narod.am կայքի խմբագիր