b7c003dc 5850 48d2 ba2e

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, որին ներկա չեն անկախ լրատվամիջոցները, իրավապաշտպանները և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչները։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր ցուցմունքներով է հանդես եկել Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա անդրադարձել է Խոջալուում 1992-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ դրանց մասին տեղեկացել է «պաշտոնական աղբյուրներից»։

«Ողբերգության ծավալների մասին մենք այն ժամանակ տեղեկացված չէինք։ Գիտեինք միայն, որ Խոջալուից հարյուրավոր ադրբեջանցիներ են բերվել Ստեփանակերտ։ Նրանց հետագայում փոխանցել են հակառակ կողմին», – Ղուկասյանի խոսքերն է փոխանցում ադրբեջանական APA գործակալությունը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *