02ce86c8 8ead 47f9 bbaa

«Քրիստոսի հարության տոնի առթիվ նախագահ Պուտինի կողմից հայտարարված հրադադարից հետո ռուսական զորքերը այսօր շարունակել են ռազմական գործողությունները ուկրաինական ուժերի դեմ», – այսօր հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ հրադադարի ընթացքում Մոսկվայի ենթակայության տակ գործող ստորաբաժանումները՝ «հետևել են հրադադարի պայմաններին և չեն լքել զբաղեցրած դիրքերը»։

Ուկրաինական կողմը, սակայն, հայտարարում է, որ ռուսական զորքերը Մոսկվայի հայտարարած հրադադարի պայմանները չեն կատարել։

«Ապրիլի 20-ի երեկոյան ժամը ութի դրությամբ ռուսական զորքերը հրետանային հարվածներ և ԱԹՍ-ներով գրոհներ են իրականացրել ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններով», – հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *