c65d4edb 6bde 4993 b3b6 e5728c2e91e0 w1023 r1 s 1

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին:

Կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը, ըստ իր կտակի, ցանկացել է իր հուղարկավորությունը կազմակերպել պարզեցված ձևով։

Աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Արգենտինայի ղեկավարներն արդեն հայտարարել են Վատիկան մեկնելու իրենց մտադրության մասին՝ վերջին հրաժեշտը տալու սրբազան քահանայապետին։

88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին՝ առավոտյան: Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *