81973bb8 06d5 4487 8b0e 8842f2a8cb7b w1023 r1 s

Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ միմյանց քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Դմիտրի Պեսկովը միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կոնկրետ ծրագրեր այս պահին չկան։

Բանակցելու պատրաստակամության մասին Կիևից և Մոսկվայի հայտարարությունները հնչում են ԱՄՆ իշխանությունների նախազգուշացման ֆոնին։ Նախագահ Թրամփն անցյալ շաբաթ սպառնաց հրաժարվել միջնորդական ջանքերից, եթե կողմերը շարունակեն ձգձգել քայլերը չորրորդ տարին ընթացող պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

«Ուկրաինան պահպանում է իր առաջարկը՝ չհարվածել առնվազն քաղաքացիական թիրախներին։ Եվ մենք սպասում ենք Մոսկվայից հստակ պատասխանի», – երեկ հայտարարել է նախագահ Զելենսկին։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *