a9b4b898 71de 4ac5 ac5b e5f5431228be w1023 r1 s

Ծրագրված է Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողություններին, «Ազատությանը» հայտնեցին Մայր աթոռից:

Պապի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին:

Կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը, ըստ իր կտակի, ցանկացել է իր հուղարկավորությունը կազմակերպել պարզեցված ձևով։

Աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Արգենտինայի ղեկավարներն արդեն հայտարարել են Վատիկան մեկնելու իրենց մտադրության մասին՝ վերջին հրաժեշտը տալու սրբազան քահանայապետին։

88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին՝ առավոտյան: Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *