04320000 0aff 0242 cbab 08da3264a79d w1023 r1 s

Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ պնդելով, որ Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքն այդ երկիրը «ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ»։

Գրուշկոն նշել է, որ ԵԱՏՄ-ի անդամակցության շնորհիվ «դինամիկ զարգանում է Հայաստանը, և տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր կարևոր ոլորտներում»։

«Եվ սա հսկայական ակտիվ է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից», – նախազգուշացրել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Ավելի վաղ՝ մարտի վերջին, Հայաստանի խորհրդարանն ընդունել էր ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *