image2 10 822x462 1

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է ticket-am.com կայքի հղումը, որը ներկայացվում է որպես աշխարհահչռակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի հարթակ։ Կայքում նշված է, թե տոմսերն արդեն հասանելի են՝ տարբեր գնային կատեգորիաներով։

Կայքի այս տեղեկության հիման վրա Armlur.am-ը և մի շարք այլ կայքեր ու օգտատերեր գրել են Լոպեսի համերգի տոմսերի գների մասին։

«ArmLur.am-ը Ticket-am.com կայքից տեղեկացավ, որ Լոպեսի երևանյան համերգի տոմսերի գները սկսում են 35․000 ռուսական ռուբլուց։ Նշենք, որ 35․000 ռուբլին վերածելով հայկական դրամի ստացվում է 159․658 դրամ և ընդգծենք այն հանգամանքը, որ սա ամենամատչելի տարբերակն է»,- գրել է լրատվամիջոցը, որի նյութը արտատպել են մի շարք այլ կայքեր։

Մինչդեռ Ջենիֆեր Լոպեսի՝ օգոստոսի 3-ին նախատեսված համերգի տոմսերը դեռևս չեն վաճառվում։ Երգչուհու պաշտոնական կայքում նշված է, որ Երևանի համերգի համար վաճառքը դեռ չի մեկնարկել՝ ի տարբերություն այն քաղաքների, որտեղ հասանելի են ակտիվ հղումներ դեպի պաշտոնական տոմսային հարթակներ։

Հայաստանում տոմսերի վաճառք իրականացնող վստահելի հարթակները ևս դեռ չեն սկսել այս համերգի տոմսերի վաճառքը։

Հայաստանում իրականացվող միջոցառումների տոմսերի վաճառքով զբաղվող այլ վստահելի կայքեր ու պաշտոնական տոմսային հարթակներ ևս դեռևս չեն իրականացնում Լոպեսի համերգի տոմսերի վաճառք։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *