312659

Ապրիլի 24-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ տրանսպորտային կանգառի համար նախատեսված վայրում՝ ոսկու շուկայի հարևանությամբ, մահացած քաղաքացի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հայտնել է, որ քաղաքացին ոչ թե մահացած է, այլ նստարանին քնած է:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ քնած քաղաքացին Երևանի բնակիչ 53-ամյա Արսեն Հ.-ն է:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *