dd0165ca 135c 493c af80 08dd4a814ce6 w1023 r1 s

Շրջանառության հարկի բարձրացման դեմ ամիսներ շարունակ բողոքող փոքր ու միջին ձեռնարկատարերն այսօր կրկին կառավարության շենքի մոտ են։

Նրանք պահանջում են կասեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները: Ասում են փոփոխությունների դեմ 3 հազարից ավելի ստորագրություն են հավաքել, սակայն մինչ օրս կառավարությունից ոչ մի պատասխան չեն ստացել։

«Մեզ տուգանքի մատերիալ են սարքել», – ասաց ցուցարարներից մեկը։

Այս տարվա հունվարի 1-ից կառավարությունը շրջանառության 5 տոկոս հարկը դարձրել է 10 տոկոս բոլոր նրանց համար, ովքեր ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի, իսկ պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը կկազմի շրջանառության միայն մեկ տոկոսը: Կառավարությունից հիմնավորում են՝ այսպես ստվերն են կրճատում:

Մարտին կառավարությունը հաստատեց աջակցության մի ծրագիր, որով շրջանառության կրկնապատկված չափը հետաձգում են 6 ամսով՝ պայմաններով, որ ձեռնարկատերերը հասցնեն իրացնել մինչև նոր օրենքի ընդունումը ձեռք բերված ապրանքը ու մնացորդը փաստաթղթավորեն: Բայց այս պայմանին էլ դեմ են ձեռնարկատերերը:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *