img 5612

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Հայտնել եմ, որ ապրիլի 24-ին Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղի բնակիչ Հայկազ Մելքոնյանը Զորականի հարևան՝ սահմանամերձ Բերդավան գյուղի սահմանագոտում ծնեբեկ, բոխ հավաքելու ընթացքում վիրավորվել է հակակահետևակային պայթյունից, նրա աջ ոտնաթաթը պոկվել է, Հայկազն իր վերքը կապելով՝ առաջ, դեպի թիկունք է շարժվել։ Զարմանալի է, որ նրան այդպես էլ սահմանը հսկող զինծառայողները չեն տեսել, օգնության չեն հասել։ Ինչպե՞ս է լինում, որ սահմանագոտում ական է պայթել, սակայն սահմանը հսկողներն այդ հզոր ձայնը չեն լսել,այդ դեպքից տեղյակ չեն եղել։

Երբ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է հայկական ընտանիքներում տան փոքրիկներին չափահասների կողմից հայհոյանք սովորեցնելու երևույթի դեմ, Հայաստանի սահմանների պահպանության, անվտանգության հետ կապված խնդիրներն էլ այս վիճակում են լինում»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *