645dc788 f95d 452d 8b18 c0e726759787 w1023 r1 s

Իրանական նավահանգստում այսօր տեղի ունեցած խոշոր պայթյոնից առնվազն ութ մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 750-ի, պետական հեռուստաընկերությանը հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը:

«Այլ քաղաքներից ու Թեհրանից բոլոր ռեսուրսները տեղափոխվել են այստեղ, հույս ունենք առաջիկա ժամերին մարել կրակը», – ասել է Էսկանդար Մոմենին:

Աղետը տեղի է ունեցել Շահիդ Ռաջայի նավահանգստի տարածքում պահվող կոնտեյներների պայթյունի պատճառով։

Ռաջայի նավահանգիստը գտնվում է Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 1050 կիլոմետր հարավ-արևելք՝ Հորմուզի նեղուցի վրա, որով անցնում է նավթի առևտրի 20 տոկոսը:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *