68f45912 90c6 4dcc a53f 08dd4a814ce6 w1023 r1 s

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Ըստ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում «հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել ուկրաինական ճգնաժամի թեմայի վրա»։

«Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների վերաբերյալ», – ասված է հաղորդագրությունում։

Լարվրովն ու Ռուբիոն Անդրադարել են նաև մի շարք այլ միջազգային հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում։

Նախօրեին Մարկո Ռուբիոն NBC-ի հետ զրույցում նշել է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի մոտ ապագայում, ընդգծելով՝ Վաշինգտոնը այժմ դիտարկում է՝ արդյոք արժե շարունակել միջնորդի դերը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *