Մոսկվան ակնկալում է, որ Կիևը կցուցաբերի պատրաստակամություն՝ անմիջական երկխոսություն սկսելու հակամարտության շուրջ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուղիղ բանակցությունների պատրաստակամության ազդանշանը պետք է գա Կիևից, մինչդեռ Մոսկվան որևէ նման քայլ չի տեսնում»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ շարունակվում են նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու ԱՄՆ ջանքերը։
Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը՝ սկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը՝ առանց նախապայմանների։