Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նրանք անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում, նշված է հաղորդագրությունում:
Ալար Կարիսը, ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, հույս է հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի: Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման ջանքերին:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ: