312947

ԵԱՀԿ-ն ամփոփել է գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի առաջին պաշտոնական այցերը Հարավային Կովկասի տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:

Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քարտուղարը  վերահաստատել է ԵԱՀԿ-ի հաստատակամ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության հարցում:

Նշվում է, որ ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում Սինիրլիօղլուն ողջունել է տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը և հույս հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի:

Նա նշել է՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *