F8BE6143 1CAA 4483 9ED9 6447FEC3B23B w1023 r1 s

Ապրիլի 28-ին մահացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, «Ազատությանը» հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Նշվում է, որ ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով շտապօգնություն է կանչվել, և վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

«Դատապարտյալը գտնվել է ոչ թե պատժախցում, այլ խցում և եղել է միայնակ: Դատապարտյալի առողջական վիճակի վատթարացումը հայտնաբերել է անվտանգության աշխատակիցը, որից հետո կանչվել է շտապ օգնություն, և դատապարտյալին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն», – հայտնում են գերատեսչությունից:

Այս տարվա չորս ամիսների ընթացքում սա արդեն 11-րդ մահն է բանտերում:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *