9cd84090 dec3 4a04 1306 08dd8209f50d w1023 r1 s

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և ենթադրաբար թաղապետարանի աշխատակցիները այսօր հարվածել են ակտիվիստ Արթուր Չախոյանին: Նա ավելի վաղ սոցիալական ցանցում գրել էր, որ գնում է թաղապետարան՝ մասնակցելու հանրային քննարկման:

Սակայն, ինչպես երևում է լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում, մինչ քննարկում վիճաբանություն է սկսվում, Չախոյանի նկատմամբ բռնություն է գործադրվում:

ՆԳՆ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ ոստիկանության օպերատիվ արձագանքնման խմբերը տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են են թաղապետարան: Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում տալու:

Ձերբակալված անձ այս պահին չկա:

Երևանի քաղաքապետարանից մեկնաբանելով միջադեպը՝ նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։

«Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում», – փոխանցել են քաղաքապետարանից։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *