312999

45-ամյա Միխայիլ Գալուստյանը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ բաժանվում է կնոջից՝ Վիկտորյայից։ Դերասանի խոսքով՝ նրանք փաստացի բաժանվել են դեռ անցյալ տարի։

«Ընկերներ և բոլոր նրանք, ովքեր ճանաչում են մեր ընտանիքին: Որոշ ժամանակ անց հարկ համարեցինք պատմել ձեզ… Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և այնպես ստացվեց, որ մեր համատեղ ճանապարհորդությունն ավարտվեց։ Մենք որոշեցինք գնալ յուրաքանչյուրս մեր ճանապարհով»,- գրել է Գալուստյանը։

Աստղը հավելել է, որ իրենք շնորհակալություն են հայտնել միմյանց համատեղ ապրած տարիների համար և լավ նոտայով բաժանվել։

«Ամուսնալուծությունը վերջը չէ, այլ կյանքի նոր փուլ։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր ավարտ նոր բանի սկիզբ է: Մենք առաջ ենք շարժվում կյանքում՝ պահպանելով հարգանքն ու լավ հիշողությունները միմյանց հանդեպ: Հրաժեշտ տալը միշտ չէ, որ դառնություն է, այն նաև նոր հնարավորությունների և անձնական աճի մասին է: Կյանքը լի է փոփոխություններով, և դրանցից յուրաքանչյուրը նոր բանի հնարավորություն է»,- գրել է Միխայիլը։

Վերջինս փակել է այս հրապարակման մեկնաբանությունների դաշտը:

Հիշեցնենք, որ կատակերգուն Վիկտորյային հանդիպել է Կրասնոդարում, երբ հյուրախաղերով ժամանել է այնտեղ։ Աղջիկն այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան է եղել:

Սիրահարներն ամուսնացել էին 07.07.07 գեղեցիկ ամսաթվին։

Նախկին ամուսինները մեծացնում են երկու դուստրերի՝ 14-ամյա Էստելային և 12-ամյա Էլինային։

284.jpg (192 KB)

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *