312971

Փարիզում սկսվել է Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով դատավարությունը: 2016 թվականի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը նրանից գողացել էին մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ 4 միլիոն դոլարանոց նշանադրության մատանին, որը նվեր էր ստացել նախկին ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից։

Դատավարությունը կշարունակվի մինչև մայիսի 23-ը, Քարդաշյանը ցուցմունք կտա մայիսի 13-ին:

Միջադեպը տեղի էր ունեցել 2016 թ. հոկտեմբերի լույս 3-ի գիշերը, երբ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում գտնվող Քիմ Քարդաշյանին կապել էին և նրա վրա զենք պահել։

Ֆրանսիական մամուլը մեղադրյալներին անվանել է «պապիկ ավազակներ», քանի որ նրանք ծնվել են 1950-ականներին և ունեն քրեական անցյալ։ Ի սկզբանե ամբաստանյալները 12-ն էին, որոնցից մեկն արդեն մահացել է, իսկ մյուսը՝ 81-ամյան, կարող է ազատվել դատավարությունից հիվանդության պատճառով։ Ներկա պահին կողոպուտին անմիջական մասնակցության համար մեղադրվում է հինգ մարդ, իսկ վեցը՝ հանցագործությանը օժանդակելու։

Հիմնական մեղադրյալը 68-ամյա Աոմար Այթ Քեդաշն է, որ հայտնի է որպես Ծեր Օմար։  Քննիչները կարծում են, որ նա հանցավոր խմբի առաջնորդն է: Թեև նա հերքում է դա, բայց խոստովանում է, որ կապել է Քարդաշյանին կողոպուտի պահին։

Մեկ այլ հիմնական կասկածյալ է 69-ամյա Դիդյե Դյուբրեյը, որը հայտնի է որպես Կապույտ աչքեր: Ըստ քննիչների՝ նա երկրորդ մարդն է, որ ներխուժել է Քարդաշյանի սենյակ։

Ըստ քննչական խմբի՝ ևս մեկ ամբաստանյալ 71-ամյա Յունիս Աբասը, հերթապահել է նախասրահում, մինչ նրա հանցակիցները բարձրացել են Քարդաշյանի սենյակ: Հետագայում նա փորձել է գումար աշխատել՝ գրելով գիրք՝ «Ես առևանգել եմ Քիմ Քարդաշյանին» վերնագրով։ Այնտեղ նա խոստովանել է, որ Քարդաշյանին թալանելը պետք է լինի իր վերջին «աշխատանքը»՝ նախքան «թոշակի անցնելը»։

Քիմ Քարդաշյանին Փարիզի շքեղ հյուրանոցներից մեկում 2016 թվականին կողոպտած Յունիս Աբբասը հայտարարել է, որ զղջում է 10 միլիոն դոլարի կողոպուտն իրականացնելու համար։

Ըստ BBC-ի՝ միայն Աոմար Այթ Քեդաշ ու Աբասն են ընդունել իրենց մեղավորությունը, մնացածները հերքել են մեղադրանքները։ Աբբասի խոսքով՝ թե կոնկրետ ով է եղել իրենց զոհը, իմացել է այն պահին, երբ իր կինը լուրերի թողարկմամբ հենց այդ նորությունը դիտելիս է եղել:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *