Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ Հնդկաստանը կներկայացնի երկրի ՊՆ նախարար Ռաջնաթ Սինգհը, հայտնում է The Times of India –ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նախատեսվում էր, որ տոնակատարություններին կմասնակցի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Նրան Մոսկվա է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սակայն այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մայիսի 9-ին Հնդկաստանը ներկայացված կլինի «ոչ ամենաբարձր մակարդակով»: