541531

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Ուկրաինային վաճառել առնվազն 50 միլիոն դոլարի զենք՝ իր երկրորդ ժամկետի ընթացքում առաջին անգամ։ Այս մասին հաղորդում է Kyiv Post-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​շրջանակներում իր աղբյուրներին։

Ապրիլի 30-ին, չորեքշաբթի օրը, Թրամփի վարչակազմը, ըստ տեղեկությունների, Կոնգրեսին տեղեկացրել է իր մտադրության մասին՝ հաստատել Ուկրաինա ռազմական ապրանքների արտահանումը 50 միլիոն դոլար կամ ավելի արժողությամբ ուղիղ առևտրային վաճառքի միջոցով։ Հաշվետվությունը ներկայացվել է «Զենքի արտահանման վերահսկման մասին» օրենքի համաձայն։

Խոսքը ռազմական ապրանքների վաճառքի մասին է, այդ թվում՝ տեխնիկական տվյալների, և որոշ ծառայությունների։

Սա Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում առաջին նման քայլն է։

2015-ից 2023 թվականների ընթացքում Միացյալ Նահանգները, առանց որևէ մեծ հայտարարություն անելու, հաստատել է 1.6 միլիարդ դոլարի ապրանքների և ծառայությունների արտահանումը Ուկրաինա։

«Ուղիղ առևտրային վաճառքի մեխանիզմի վերաբերյալ բոլոր որոշումները «գաղտնի» են՝ դրանք հրապարակայնորեն չեն հայտարարվում… Նորությունն այն է, որ զենքի վաճառքը շարունակվում է, չնայած մինչ այժմ ամեն ինչ ցույց էր տալիս, որ Թրամփը լիովին կտրել է Ուկրաինային մատակարարումները», — Վաշինգտոնում Kyiv Post-ի թղթակցին ասել է Tochnyi հետազոտական ​​խմբի անդամ Քոլբի Բուդվորը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *