81BAE427 6B89 4694 B312 670C729EB60B w1023 r1 s

Ավելի քան հինգուկես տարվա գործունեությունից հետո Վրաստանում դադարեցվել է «Մթավարի» հեռուստաալիքի հեռարձակումը, հայտնում է լրատվամիջոցի ղեկավարությունը։

«Մեզ կործանեցին հենց այն մարդիկ, ովքեր մի ժամանակ օգնել էին մեզ կառուցել այս անառիկ պատերը։ Մեր հիմնադիրներից մեկը, անձնական պատճառներով կամ վրեժխնդրությունից դրդված, փակեց «Մթավարի»-ն և դրանով իսկ մեծ ծառայություն մատուցեց ռուսական ռեժիմին»,- ասված է հեռուստաընկերության հայտարարությունում։

Հունվարի 27-ին հեռուստաընկերությունը պնդել էր, որ լրատվամիջոցի համահիմնադիրներից Զազա Օկուաշվիլին «համակարգված կերպով հետևում է ռուսական ռեժիմին բնորոշ ուղուն» և աստիճանաբար փակում է հեռուստաալիքը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *