Մայիսի 1-ը նշվում է՝ որպես աշխատավորների միջազգային օր։ Սա այն մարդկանց տոնն է, որոնք ստեղծում, կառուցում ու իրենց աշխատանքով պահում են պետությունն այդտեղ ապրող մնացած մարդկանց։
Հիշում եմ, երբ դեռ փոքր էի այս օրը տնեցիներս միշտ նշում էին, միմյանց նվերներ անում, հատկապես տպավորվել է տատիկիս ու պապիկիս նվերն են իրար, որոնք դեռ սովետական ժամանակներից սովորել էին պարտադիր նշել այդ օրն ու միմյանց թեկուզ փոքրիկ նվերներով շնորհավորել։ Տարիներ են անցել ու, ցավոք, շատ բան է փոխվել։ Այսօրվա իրականությունում աշխատավոր մարդուն գնահատելու մշակույթը կորել է, քիչ տեղերում կարելի է հանդիպել ղեկավարների կամ այրերի, որոնք գնահատում են իրենց ենթականերին և թողնում գոնե նշել այդ օրը, իրենց օրը։
Ասում ենք՝ գնում ենք ժողովրդավարության, դեպի Եվրոպա, բայց, վստահաբար, այն աշխատանքային մշակույթը, որն ունենք հիմա ու զարգացնում ենք, չի կարող լավ բանի տանել։
Նորից պետք է հիշեմ տատիկ-պապիկիս, բայց այս անգամ պապիս, քանի որ նա էր հաճախ ասում ու, մեր մեջ ասած, գովերգում սովետական ժամանակները, երբ աշխատավորն ուներ բազմաթիվ հնարավորություններ, թե՛ կարիերայի աճի, թե՛ բնակարանի ձեռքբերման, թե՛ ֆինանսկական կայունության։ Իսկ հիմա՞, հիմա ի՞նչ ունենք։ Այսօր ուսանողն ավարտելով համալսարանը՝ չունի երաշխիք, որ դրանից հետո կկարողանա մասնագիտությամբ աշխատանք գտնել կամ առհասարակ աշխատել, սրանից զատ չունենք բավականաչափ աշխատատեղեր ու գրավիչ աշխատանքային պայմաններ։ Ու դե տեսեք, մենք այսպես նշում ենք մայիսի 1-ը՝ աշխատավորների օրը։
Ինչ խոսք, ցավալի իրականություն է, բայց սա սկիզբ է առել մեր գաղափարակ ու արժեհամակարգային սխալ ուղղվածությունից։ Եթե ես և դուք չենք գնահատում մեր սովորածն ու աշխատանքը, ապա ոչ-ոք չի գնահատի, ուստի ճիշտ ընտրությունը ցանկացած հարցում կարևոր և ճակատագրական է։
Շնորհավոր Մայիսի 1։
Նատալի Մկրտչյան լրագրող, narod.am կայքի խմբագիր