01000000 0aff 0242 08b2 08dbc118dcdc w1023 r1 s

ԱՄՆ-ի և Իրանի միջև շաբաթ օրը Հռոմում նախատեսված բանակցությունների չորրորդ փուլն ամենայն հավանականությամբ կհետաձգվի, հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով երեք աղբյուրների։

Բանակցությունների միջնորդ Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդիի խոսքով՝ հանդիպումը հետաձգելու պատճառը «լոգիստիկ» խնդիրներն են։ Այլ մանրամասներ պաշտոնյան չի հաղորդել։

Վաշինգտոնը և Թեհրանը վերջին մեկ ամսվա ընթացքում երեք բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու համաձայնագրի շուրջ՝ ֆինանսական պատժամիջոցների վերացման դիմաց։

Հռոմում առաջիկա օրերին նախատեսված քննարկումների հերթական փուլից առաջ պաշտոնական Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ թիրախավորելով մասնավորապես իրանական նավթի վաճառքով զբաղվող յոթ ընկերությունները։

Թեհրանը դատապարտել է ԱՄՆ իշխանությունների այդ քայլը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *